Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Գետք գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնցից 2 անչափահասներ են, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, երեխաներն էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակում․ զոհ կա, 4 վիրավորներից 2-ը անչափահաս են


Լրահոս
Արթուր Չախոյանը չի վիրավորել «թաղապետին»․ հայտարարություն
1
Մայիս,
2025 23:23
Ագազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ. Անուշ Պողոսյան
1
Մայիս,
2025 21:36
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Նորից Մարտունու ԲԿ ...