Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։