Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան (ժողովրդին հայտնի «կարտոֆիլ վաճառողների») փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկավարները» մեկնում էին հարսանեկան արարողության: