Իմ ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային․ Սամվել Գասպարյան


Իմ ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային․ Սամվել Գասպարյան
Սեպտեմբեր 23 22:34 2024

Ի ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով տեսաուղերձ, ասել է ծանրորդ Սամվել Գասպարյանը։

«Բոլորիդ աջակցության կարիքն եմ զգացել միշտ, բոլորիդ ներկայությունը միշտ զգացել եմ իմ կողքին, իմ հաջողությունների և անհաջողությունների ժամանակ։

Պահը հասունացել է, որ պետք է բոլորիդ ասեմ, որ ինչքան էլ իմ համար դժվար է ես որոշել եմ ավարտել սպորտային կարիերան։

Իմ ապրումները և նպատակները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են նաև սպորտից հետո սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային, և ես միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած»,- ասել է ծանրորդը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան:

Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են: