Երևանում բախվել են «Yandex» ծառայության «Nissan»-ն ու «Yandex»-ի մոպեդը. վերջինը կողաշրջվել է


Երևանում բախվել են «Yandex» ծառայության «Nissan»-ն ու «Yandex»-ի մոպեդը. վերջինը կողաշրջվել է
Սեպտեմբեր 23 17:00 2024

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13/1 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի Բութանիա թաղամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարին էլ առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով հեծանիվով անցնող երիտասարդ մի տղա, Դետեկտիվների Համաշխարհային ասոցիացիայի անդամ, «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը և նշված շենքի տակ գործող «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» դեղատան աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել մոպեդավարին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։