Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Հայկ Կարախանյանի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Զոհրաբ Առաքելյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Առաքելյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 78-ամյա Մարտիրոս Գյոզալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել բնակչի կիսակառույց շինության մոտ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։