ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվել են Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևտրման արարողության ժամանակ նշել է․
«Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են, և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել:
Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին, և ես շնորհակալ եմ Հայաստանի օլիմպիական հավաքականից՝ հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։
Ունենք լավ թիմ, լավ երիտասարդներ՝ հաղթական ապագայով»։
Մանրամասները՝ տեսանյութում