Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։