Մեկ ուղեւորափոխադրումը 100 դրամ, շատ օգտվելիս` էլ ավելի մատչելի. ի՞ նչ է առաջարկում Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. «Ժողովուրդ»


Մեկ ուղեւորափոխադրումը 100 դրամ, շատ օգտվելիս` էլ ավելի մատչելի. ի՞ նչ է առաջարկում Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 6 08:03 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղեւորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում՝ գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2025 թ.-ից ՔՊ-ն «Տրանսպորտային բարեփոխում» փաթեթավորմամբ պատրաստվում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Չնայած, որ հանրային մեծ աղմուկից հետո նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ու մի քանի անգամ հետաձգվեց, բայց հունվարի 1-ից տրանսպորտի նոր սակագներն արդեն ուժի մեջ են մտնելու, եւ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտով երթեւեկելու համար ավելի թանկ վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի հետեւյալ սակագները.

1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամով,

7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 2.000 դրամով,

30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 5.500 դրամով,

180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 20.000 դրամով,

365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 35.000 դրամով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։