Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում․«Հրապարակ»


Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում․«Հրապարակ»
Օգոստոս 30 08:20 2024

«Հրապարակը» գրում է․ Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։ Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։ Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողությանն իրենց չմասնակցելը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 08․ 24 թ համարում։