Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Վարուժան Հ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի թիվ 50 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 88-ամյա Ռաֆիկ Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։