Այսօր՝ օգոսոտոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, բախվել են «Nissan Teana» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքեննաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Nissan Teana»-ն հարվածել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին և կոտրել այն։
Վիրավորի առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները նրան մինչև հիվադնանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։