Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տողի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Հովհաննես Սուլթանյանի վարած «Opel Astra» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Հենրիկ Ավչոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ: