Երևանում բախվել են «Nissan»-ն ու օտարերկրացու մոպեդը. վերջինը կողաշրջվել է


Երևանում բախվել են «Nissan»-ն ու օտարերկրացու մոպեդը. վերջինը կողաշրջվել է
Օգոստոս 8 17:41 2024

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Ահարոնյան և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Սահակյանի վարած «Nissan» մակնիշի և օտարերկացու վարած մոպեդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, սակայն ավտոմեքենայի վարորդն ու մոպեդավարը հրաժարվել են պարեկային ծառայությունից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։