Ընդդիմադիրներին կալանավորելով՝ իշխանություն նպատակն է լռեցնել այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իրենց հակահայկական օրակարգերին. Արթուր Վանեցյան


Ընդդիմադիրներին կալանավորելով՝ իշխանություն նպատակն է լռեցնել այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իրենց հակահայկական օրակարգերին. Արթուր Վանեցյան
Հուլիս 15 18:52 2025

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վստահ է՝ կալանքներով իշխանության նպատակն է լռեցնել ընդդիմախոսներին։

«Լռեցնել այն մարդկանց, որոնք կարողանում են հասարակակական կարծիքի վրա ազդել, լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իշխանությունների հակահայկական օրակարգերին, իսկ մնացած բոլորին ուղղակի վախեցնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Վանեցյանի խոսքով՝  մարդիկ այսօր սիրով համալրում են իր կուսակցության շարքերը, բայց ասում՝ «կլինի՞ չերևանք»։

«Բայց վախի մթնոլորտը կարող է ձգվել շատ կարճ, դա ինչ-որ մի փուլում տրաքվում է ու բերում է հակառակ էֆեկտի,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը։