ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վախերով. վախենում է ամեն ինչից, վախենում է յուրաքանչյուրից. ԱԱԾ նախկին տնօրեն


ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վախերով. վախենում է ամեն ինչից, վախենում է յուրաքանչյուրից. ԱԱԾ նախկին տնօրեն
Հուլիս 15 19:33 2025

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վախերով։

«Վախենում է ամեն ինչից, վախենում է յուրաքանչյուրից, չի վստահում որևէ մեկին, իր իշխանությունը պահելու համար անընդհատ ուժային կառույցներում փոփոխություններ է կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի միակ հենքը իրավապահ համակարգի սատարումն է։

«Նիկոլ Փաշինյանն ուրիշ որևէ հենք չունի, նա հայ ժողովրդի շրջանակում ունի զրոյական վարկանիշ, մերժված է բոլորի կողմից ու միակ տարբերակն ուժային մեթոդներով իշխանությունը պահելն է»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։