Կյանքն ու մասնավորապես սպորտը բաղկացած է հաջողությունից ու ձախողումից․ Ալեքսանյանը կենդանի լեգենդ է


Կյանքն ու մասնավորապես սպորտը բաղկացած է հաջողությունից ու ձախողումից․ Ալեքսանյանը կենդանի լեգենդ է
Օգոստոս 8 12:52 2024

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան։

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի կենդանի լեգենդ է։

Կյանքն ու մասնավորապես սպորտը բաղկացած է հաջողությունից ու ձախողումից,հաղթանակից ու պարտությունից։

Ողջ հայությունը Փարիզ 2024-ից նախ եւ առաջ սպասում էր Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկին։

Բայց այս անգամ ճակատագիրը ժպտաց հակառակորդին։

Արթուրն իրական լեգենդ է։

Նա եզակի մարզիկներից է ,ով 4 օլիմպիադաներում /Լոնդոն -2012,Ռիո-2016,Տոկիո-2020,Փարիզ-2024/ եղել է ուժեղագույնների շարքում։

Արթուրը 4 օլիմպիական շրջան ֆավորիտ է։

Նույնիսկ երեկվա մենամարտից հետո նա մնում է ֆավորիտ։

Նա նորագույն շրջանի հայ մեծագույն սպորտսպենն է։

Նա ասելիք ու անելիք հաստատ ունի։

Նա դեռ մեզ ուրախացնելու է։

Արթուրը ոչ միայն հզոր մարզիկ է։

Բոլորս ենք հիշում Ռիո 2016 -ը,երբ Արթուրը պարգեւատրման արարողություն դուրս եկավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերված համազգեստով։

Արթուրը հաղթանակի սիմվոլ է:

Շնորհակալ ենք Քեզ ,Արթուր Ալեքսանյան»։