Ո՞ր պաշտոնյաների համար են թանկարժեք մեքենաներ գնում․ «Հրապարակ»


Ո՞ր պաշտոնյաների համար են թանկարժեք մեքենաներ գնում․  «Հրապարակ»
Հուլիս 12 08:45 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է 1 միլիարդ 38 միլիոն դրամ ծախսել՝ 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Երեկ կառավարության նիստում Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշում ընդունվեց, որով գնելու են Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց․ արժեքը՝ 43,8 միլիոն դրամ՝ մոտ 110 հազար դոլար։ 6 հատ Volvo EX30 էլեկտրական մեքենա` 90 միլիոն դրամով: 39 հատ Volvo EX30 մեքենա․ յուրաքանչյուրը՝ 2 մլն, ընդհանուր՝ 780 միլիոն դրամ։ Եվ 3 հատ ներկայացուցչական դասի Volvo S90 Plug Hybrid սեդան ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝ 41,6 մլն դրամ, բոլորը՝ 2024 թվականի արտադրության։

Թե այս մեքենաները որ պաշտոնյաներին են սպասարկելու, որոշման մեջ չի նշվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում