Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության ախտորոշման համար պետպատվերով կիրականացվի հետազոտություն. ԱՆ


Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության ախտորոշման համար պետպատվերով կիրականացվի հետազոտություն. ԱՆ
Հունիս 19 15:05 2024

Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

 «Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտնաբերել հիվանդությունն ու կանխել դրա զարգացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:

 

 Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:

 

 Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը արդեն 7-րդն է»,- ասված է հաղորդագրության մեջ: