Երեկ Նորագավիթում սպանված 26-ամյա Մհեր Խաչատրյանը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր. ընտանիքի միակ զավակը: Այս մասին ասյօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է նրա մարտական ընկերը՝ Դավիթ Հովհաննիսյանը:
«Մհերը բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, թասիբով, հայրենասեր, իսկական հայ տղա»,-պատմում է Դավիթը և հավելում. «Ընտանիքին լավ ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ նման լավ տղան չէր կարող վատ ընտանիքից դուրս գալ: Մհերը տան միակ զավակն էր, ամուսնացած չէր: Քառօրյա պատերազմին միասին ենք մասնակցել, Եղնիկներում էինք՝ ինքը ժամկետային զինծառայող էր, ես սպա: 44-օրյա պատերազամի ժամանակ որպես կամավոր Մարտակերտ էր գնացել: Որքանով տեղյակ եմ, վիրավորում չէր ստացել»:
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, սպանության պատճառը եղել է այն, որ Մհերը դիտողություն էր արել՝ երեխաներով լցված մեքենան՝ փողոցում արագ վարելու համար: «Ինքը բնավորության մի գիծ ուներ, երբ որևէ սխալ բան էր տեսնում, պիտի անպայման ասեր, նկատողություն աներ, շտկեր»,-պատմում է Դավիթը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։