«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը


«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը
Հունիս 13 18:13 2024

Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տուժած Լ. Պ.-ին (ծնված 1974 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։