Շուրջ 4 ժամ է ինչ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են


Շուրջ 4 ժամ է ինչ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են
Մայիս 19 21:15 2024

Իրանի փրկարար ջոկատները պարզել են նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, որը մայիսի 19-ին կոշտ վայրէջք է կատարել։

 
 

 Tasnim-ի փոխանցմամբ՝ նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց տեղափոխող ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Արասբարանի անտառում:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ տարածքի բարդ ռելիեֆը և մառախլապատ եղանակը խոչընդոտել են փրկարարական աշխատանքներին։