Մադոննան ելույթի ժամանակ ընկել է աթոռից (տեսանյութ)


Մադոննան ելույթի ժամանակ ընկել է աթոռից (տեսանյութ)
Փետրվար 19 23:24 2024

 

Ամերիկացի երգչուհի Մադոննան Սիեթլում ելույթի ժամանակ ընկել է աթոռից։ Միջադեպի կադրերը հրապարակվել են ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

Տեսանյութում պարողը կանգնած է աթոռի վրա նստած Մադոննայի թիկունքում։ Տղամարդը շրջվում է, սկսում է քարշ տալ աթոռը, հետո սայթաքում է ու ընկնում։

65-ամյա Մադոննան պարողի հետ ընկել է։ Այդ պահին նա կատարում էր «Open Your Heart» երգը։ Նրան օգնեցին վեր կենալ, և ելույթը շարունակվեց: