Եթե ժողովուրդը հանդուրժի, այս իշխանությունը մեզ կտանի իսպառ կործանման. Մինասյան


Եթե ժողովուրդը հանդուրժի, այս իշխանությունը մեզ կտանի իսպառ կործանման. Մինասյան
Ապրիլ 25 12:36 2025

Եթե  ժողովուրդը հանդուրժի, ապա այս իշխանությունները մեզ կտանեն իսպառ կործանման, լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ  Մինասյանը:

«Փորձում են ժողովրդից մանկուրտ սարքել, սակայն համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Հայաստանում զարգացումները խոսում են այն մասին, որ համբերության բաժակը լցված է և  տարբեր ոլորտներում դա դրսևորվում է: Կարծում եմ՝ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի և շուտով դուրս կվռնդի այս թուրք-ադրբեջանական գործակալներին: Բավական է հիշել, թե 10 տարի առաջ ովքեր էին եկել և մեզ հետ մասնակցում Ցեղասպանության 100-րդ տարելիցին և հիմա ովքեր կային: իշխանությունը նույնիսկ որևէ սգո միջոցառում չկազմակերպեց: Դրսից ավելի շատ ցավակցական ուղերձներ լսեցինք պետական պաշտոնյաներից, քան Հայաստանում»,-հավելեց Մինասյանը: 

Ըստ նրա՝ այս իշխանությունները մի նպատակ ունեն՝ ջնջել մեր հիշողությունը, որպեսզի կարողանան  իրականացնել իրենց նենգ մտադրությունը, սակայն դա, Մինասյանի պնդմամբ, անհնար է.«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության մեջ ավելի նենգ ու վտանգավոր  թշնամիներ է ունեցել, որոնց բոլորին էլ հաղթել է, ուրեմն սրանց էլ կհաղթի»: