Քաղաքացիների մեծ մասը, այդ թվում՝ նաև ես, ովքեր համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, հիմա երանի ենք տալիս մեր մերժած ժամանակներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այո՛, ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, երանի եմ տալիս, այն Արցախին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որը կար Սերժ Սարգսյանի օրոք, կհետևեք իմ ելույթներին ու կտեսնեք՝ այնպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնք հիմա են տեղի ունենում, Սերժ Սարգսյանի ու որևէ իշխանության օրոք եղե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց նա։
Թովմասյանի խոսքով՝ այսօր հասարակության 70 տոկոսն անտարբեր է, քաղաքական պրոցեսների նկատմամբ կա տոտալ անվստահություն։
«Իսկ ակտիվ 30 տոկոսն ընդդիմադիր է»,- հավելեց պատգամավորը։