Ալիևը հայտնում է, թե Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա


Ալիևը հայտնում է, թե Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա
Փետրվար 18 23:03 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։ 

Կողմերը Մյունխենում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

 

Ալիևը նշել է Փաշինյանի հետ հանդիպումը Մյունխենում անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում․ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրական է, ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որ ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են, ինչպիսիք են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն»: