Մյունխենյան հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի քննարկվում, վախ կա, թե ինչ է պայմանավորվել


Մյունխենյան հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի քննարկվում, վախ կա, թե ինչ է պայմանավորվել
Փետրվար 18 17:17 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.

 

«Մյունխենյան հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ էլ չի քննարկվում, ավելի ճիշտ վախով է արձանագրվում Հայաստանում։ Հողատուն ամեն տեղ է տրվող։ Վախ կա, թե ինչ է պայմանավորվել։ Միշտ է եղել այդպես։ Գործով, խոսքով, վարքով։ Կարծես չհիշեցին 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիեւի հետ էր հանդիպում։

 

Այն ժամանակ վախենում էր ասել՝ ընտանեկան ուղեւորություն է անում, թե՝ ոչ։ Բայց ձեւացնում էր սպիտակ ձիու վրա նստած հեղափոխական է ու հեղափոխություն էր անում Արցախյան բանակցային գործընթացում։

Այդժամ էլ վախն արդեն կար, որ հանձնողի, միայն սեփական ռեյտինգ ապահովողի հետ գործ ունենք»։