54-ամյա Ջենիֆեր Լոպեսը կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի


54-ամյա Ջենիֆեր Լոպեսը կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի
Փետրվար 17 23:58 2024

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Variety ամսագրի նոր համարի դեմքը։ Այս մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում։

54-ամյա Ջենիֆեր Լոպեսը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել կանաչ կիսաթափանցիկ զգեստով՝ մինչև ազդրերը հասնող բացվածքներով և առանց ներքնազգեստի։ Կանաչ ժապավեններով բարձրակրունկները լրացրել են տեսքը: 

Հարցազրույցում նա պատմել է իր անձնական կյանքի, մայրության ու երեխաների դաստիարակության մասին։ 

«Մի անգամ երեխաներս լսեցին իմ երգերը և ասացին. «Դա դո՞ւ ես, մայրիկ»: Ես պատասխանեցի. «Այո, սա ալբոմ է, որը ձայնագրել եմ 18 տարի առաջ»։ Ես նրանց համար մեկ այլ երգ միացրի և հարցրի, թե հավանում են, նրանք ասացին՝ այո, և ես ասացի. «Ես եմ դա գրել»: Եվ հետո նրանք ասացին. «Այո, մեզ սա ավելի շատ է դուր գալիս, քան այն երաժշտությունը, որը հիմա ես անում», - հարցազրույցում ասել է Ջենիֆեր Լոպեսը: