Ալիևը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունները


Ալիևը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունները
Փետրվար 16 21:54 2024

Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

 

Ֆիդանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։

Հանդիպմանը քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։