Իրական դաշնակիցների դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու. Զաքարյան


Իրական դաշնակիցների դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու. Զաքարյան
Փետրվար 11 22:23 2024

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանի «դիրքորոշումը» կրկին ձևակերպել է այնպես, ինչպիսին կլիներ մարմնավաճառի պատասխանը հերթական հաճախորդին (ինչքան ուզեք, այնքան...):

Եվրոպացի լրագրողն անգամ տարակուսած հարցրել է` «դա խելամի՞տ է»:

Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Հայ Ժողովրդի շահերն ու Նիկոլին իշխանության բերած ուժերի շահերը երբեք չեն համընկել ու չեն համընկնի: Ինչպե՞ս կարող է դավադրության մարմնավորողն ազգային շահ ձևակերպել կամ պետական դիրքորոշում ներկայացնել:

Ու՞մ է դա հատաքրքիր: Բոլորը թքած ունեն նման իշխանության դիրքորոշումների վրա, այդ թվում նաև ԵՄ-ում:  2022թ.Պրահայում սեփական ազգին ուրացողին նույնիսկ եվրոպական ուլտրալիբերալները բանի տեղ չեն դնի:

Իսկ տարածաշրջանում բնական և իրական դաշնակիցների շահերի դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու...

Ուրիշ ի՞նչ պետք է սպասել...»։