Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Երևանում գործող «Հրաշք» խանութում հայտնաբերվել է կնոջ դի․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրահոս
Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից 35-ամյա տղամարդը ողերի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
6
Օգոստոս,
2025 20:26
Հայաստանում ձերբակալվել է տաջիկական ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը
6
Օգոստոս,
2025 19:27
Նոր մանրամասներ են հայտնի դարձել պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին
6
Օգոստոս,
2025 18:31
«Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության, ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն»․ Նաիրա Զոհրաբյան
6
Օգոստոս,
2025 17:53
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամ ...