Վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին. մանրամասներ՝ «Մուրացանի» ռեանիմոբիլի վթարից


Վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին. մանրամասներ՝ «Մուրացանի» ռեանիմոբիլի վթարից
Հունվար 29 08:39 2024

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի էր ենթարկվել։ Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին «Հերացի» համալսարանական հիվանդանոց:

«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- գրել է Դանիելյանը: