Բերձորի շրջանում վթարի հետևանքով մահացել են երկու ադրբեջանցի զինծառայողներ․ կա 9 վիրավոր


Բերձորի շրջանում վթարի հետևանքով մահացել են երկու ադրբեջանցի զինծառայողներ․ կա 9 վիրավոր
Հունվար 4 18:51 2024

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հունվարի 4-ին օկուպացված Բերձորի շրջանում զինվորական մեքենայի վթարի հետևանքով զոհվել են զինծառայողներ Հասան Ումիդ օղլու Իսմայիլովը և Սախավաթ Ֆարասաթ օղլու Ախունդովը։

Նշվում է, որ կա ինը վիրավոր։ Տուժածները տեղափոխվել են Բարդայի հիվանդանոց։