Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել ճապոնական JAL ավիաընկերության ինքնաթիռում։
Հայտնի է, որ ինքնաթիռը ժամանել էր Սապորոյից։
Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները և մոտ 400 ուղևորները բարեհաջող լքել են ինքնաթիռը։ Այս պահին հրշեջները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները։