Շղթայական վթարի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ


Շղթայական վթարի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ
Դեկտեմբեր 28 12:11 2023

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում շղթայական վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնել են Սաքարիայի մարզային իշխանության մարմիններից, որի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի պատճառով։ Նախնական տվյալով՝ զոհերի և վիրավորների թվում զբոսաշրջիկներ չկան։