Opel-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով փողոցն անցնող հետիոտնի


Opel-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով փողոցն անցնող հետիոտնի
Դեկտեմբեր 16 18:31 2023

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Էդգար Հ․-ն Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 68-ամյա Հմայակ Դ․-ին։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի չէր ունենա, եթե հետիոտնը փողոցն անցներ վրաերթի վայրից մոտ 50 մ հեռավորության վրա գտնվող՝ մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումով։