Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 69-ամյա Խոսրով Գ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։