Բուժքույրը փրկել է 87-ամյա պացիենտին բռնաբարությունից


Բուժքույրը փրկել է 87-ամյա պացիենտին բռնաբարությունից
Նոյեմբեր 15 09:52 2023

Ֆրանսիայում ձերբակալվել է տղամարդը, ով  փորձել է բռնաբարել տարեց պացիենտին։ Այս մասին հայտնում է Actu17-ը։

Նոյեմբերի 13-ին ժանդարմների ուղեկցությամբ Թիենվիլի հիվանդանոց է տեղափոխվել ոչ սթափ վիճակում 37-ամյա մի տղամարդ։ Մինչ այս նա բերման էր ենթարկվել ավտովթարի հետ կապված գործով։

Նշվում է, որ հիվանդանոցում վարորդը մտել է 87-ամյա մի կնոջ հիվանդասենյակ։ Շուտով բուժքույրերից մեկը ներս է մտել և տեսել, որ անհայտ անձն ուժի գործադրմամբ սեղմել է հիվանդին և սկսել է մերկանալ։

Հարձակվողին կանգնեցրել է բժշկի այցը, դրանից հետո ժամանել է ոստիկանությունը և բերման ենթարկել տղամարդուն։