32-ամյա տղամարդը վիճաբանել է 46-ամյա համաքաղաքացու և նրա 10-ամյա որդու հետ


32-ամյա տղամարդը վիճաբանել է 46-ամյա համաքաղաքացու և նրա 10-ամյա որդու հետ
Նոյեմբեր 6 16:53 2023

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 17.10-ի սահմաններում Վանաձորի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 46-ամյա համաքաղաքացու և նրա 10-ամյա որդու հետ, հայհոյել ու քաշքշել է՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վարքագիծ:

Հետագա միջոցառումների շնորհիվ ժամը 20.19-ին Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ 32-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Բազումի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն»: