Ռամզան Կադիրովի որդին պաշտոն է ստացել


Ռամզան Կադիրովի որդին պաշտոն է ստացել
Նոյեմբեր 5 10:45 2023

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, պաշտոնի է նշանակվել հոր անվտանգության ծառայությունում։

«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի եղբայր Ադամ Կադիրովին՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։