Նարեն ու Դավիթը շարունակում են մնալ առաջատար. Որո՞նք են նորածիններին ամենաշատ տրված անունները 2024–ին


Նարեն ու Դավիթը շարունակում են մնալ առաջատար. Որո՞նք են նորածիններին ամենաշատ տրված անունները 2024–ին
Մայիս 10 23:49 2025

Հայաստանում 2024թ.–ին, ինչպես եւ 2023թ–ին էր, նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները:  Այս մասին տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Հայաստանում 2024 թվականին ծնվել է 16 հազար 22 աղջիկ, 17 հազար  571 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (620), Լուսե (536), Արփի (539), Մարիա (486), Եվա (364), Մանե (350), Մարի (317), Մարիամ (306), Անահիտ (296), Աննա (258) անունները:

Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1157), Նարեկ (832), Հայկ (625), Մարկ (561), Արեգ (560), Միքայել (516), Ռոբերտ (514), Տիգրան (499), Մոնթե (490), Լեո (474):