Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի. Աբրահամյան


Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի. Աբրահամյան
Մայիս 10 21:36 2025

«Իշխանությունն իր կեղտոտ քաղաքական գիծն առաջ տանելու ճանապարհին որևէ բանի առաջ չի կանգնում:

Է´լ նոր քաղաքական դիակներ է կենդանացնում, է´լ եղածներին վերջնականապես ոչնչացնում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշել է, որ «Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումն է, որ բացի խոշոր բլեֆից մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում:

«Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի, որի նպատակը Հայաստանն այնպիսի վիճակի մեջ գցելն է, երբ կա´մ պետք է հանձնվես, կա´մ պատերազմների շրջապտույտում հայտնվես»,- գրել է Տ.Աբրահամյանը: