Փաստաբան Զարուհի Փոստանջյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։
«Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող լրագրող է, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տիրող կոռուպցիայի, ապօրինությունների և տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,- նշում է Փոստանջյանը։
Նա քիչ անց նաև հայտնում է, որ իր պաշտպանյալին ոստիկանները տեղափոխում են հիվանդանոց։