Իսրայելի մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին․ Բորել


Իսրայելի մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին․ Բորել
Հոկտեմբեր 10 18:20 2023

Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, սակայն Գազայում նրա մի շարք գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Օմանում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ Արտահերթ նիստը հրավիրվել էր իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։

«Իսրայելի մի շարք գործողություններ, ինչպիսիք են Գազայում ջրամատակարարման դադարեցումը և էլեկտրաէներգիայի անջատումը, սննդի մատակարարման դադարեցումը,  հակասում են միջազգային իրավունքին։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին տրված արձագանքն անհրաժեշտություն է առաջացրել հիշեցնել միջազգային իրավունքին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին»,- ասել է Բորելը։