ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ, «հայանպաստ» հայտարարություն տարածվեց։ ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա` տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։ Հ. Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան` գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։ Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ. Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից, իբր թե, օկուպացված 8 ադրբեջանական գյուղերի մասին։ Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ի՞նչի եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել։ |
Աղբյուրը` Հրանտ Բագրատյան