Ինչպես արդեն հայտնել ենք, Գրանադայում նախօրեին կարճատև շփում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Համացանցի հայկական տիրույթում հումորային կերպով են արձագանքել ՀՀ վարչապետի և Ուկրաինայի նախագահի հանդիպմանը:
Այսպես, ոմանք հիշեցրել են, թե ինչ ճակատագրի են արժանանում բոլոր այն ղեկավարները, ովքեր հանդիպում են Զելենսկու հետ և սեղմում նրա ձեռքը։ Ըստ օգտատերերի՝ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանին նույնպես հրաժարական է սպասվում։