Ալիևի նոր «սենսացիոն» նշանակումը


Ալիևի նոր «սենսացիոն» նշանակումը
Հոկտեմբեր 4 00:16 2023
Ալիևի վարչակազմի կողմից Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Այդ լուրը մեծ իրարանցում է առաջացրել այն հասարակության մեջ, որը հանդուրժում է ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով Հայաստանում իշխանության եկած և Ալիևի շահերը սպասարկող պետական դավաճաններ Նիկոլ Փաշինյանին, երկար ժամանակ ոչ թե Ստեփանակերտի, այլև ողջ Հայաստանի պարետ աշխատած Տիգրան Ավինյանին, Ալիևի կամակատարներ Ալեն Սիմոնյանին, Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին, Ազգային ժողովի 71 ՔՊ-ական անդեմ պատգամավորներին, թուրքահպատակ նախարարներին, մարզպետներին, մեծ ու փոքր տարբեր դավաճաններին։
Մեծ հանցագործներին թողած ընկել քննարկում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների մի գործակալի, որն ազատ գործել է մեր ծառայությունների անողնաշար և անպիտան գործունեության հետևանքով։