Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում ադրբեջանական արտադրության հագուստի կախիչներ վաճառելու մասին ահազանգ էր ստացվել։
Սուպերմարկետների ցանցը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել` պնդելով, որ իրենք Բաքվի հետ կապ չունեն, իսկ կախիչները և այլ աապրանքներ ներմուծվել են տարբեր երկրներից։