55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան տղան ընտանիքին Արցախից Գորիս է հասցրել (տեսանյութ)


55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան տղան ընտանիքին Արցախից Գորիս է հասցրել (տեսանյութ)
Հոկտեմբեր 2 23:20 2023

Արցախի Խնապատ գյուղում ծնված ու մեծացած 13-ամյա Գոռն մինիվենով գյուղից հանել է իր ընտանիքի անդամներին ու հարևաններին, հասցրել ռուսական ռազմաբազա, այնուհետև 55 ժամ վարելով հասել Գորիս: Պատմում է, որ ադրբեջանցիների անցկետին մոտենալիս վախեցել է՝ բա որ 70-ն անց պապին ու 44-օրյայում ամուսնուն կորցրած քրոջը երկու բալիկների հետ չթողնե՞ն Հակարին անցնել: Հենց անցակետում ադրբեջանցիները պապին տարել են ու հարցրել` Խոջալույում քանի՞ մարդ է սպանել: Քույրն էլ ցավով նշում է, որ չկարողացավ գոնե ամուսնու շքանշանը հետը Գորիս հասցնել, վախեցել է` դրա պատճառով երեխաներին մի բան պատահի, դրել է մի քանի ու ասել` կներես:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: