«Հա տուն սարքի, հա թող թուրքին, որ իրականանա Գարեգին Միսկարյանի երազանքը». Հովհաննես Իշխանյան


«Հա տուն սարքի, հա թող թուրքին, որ իրականանա Գարեգին Միսկարյանի երազանքը». Հովհաննես Իշխանյան
Հոկտեմբեր 1 15:51 2023

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Արցախում մարդիկ կան՝ երեք տարվա մեջ երկու անգամ գաղթական դարձան:
Մարդիկ կան 30 տարվա մեջ 3-րդ անգամ գաղթական դառան:
Մարտունիում Հադրութից վարսավիր էր, Բաքվի ջարդից էր փախել, 2020-ին էլ նոր սարքած տունը թողել ու հիմա նորից գաղթական:
Երևանում՝ հիմա տաքսու վարորդ, Շուշիից, 2020-ին տունը մնաց թուրքին, իջավ Ստեփանակերտ, 3 տարի 0-ից տուն էր սարքել, 15 միլիոն դրամ: Էդ էլ մնաց:
Ու դեռ հարց ա 3-րդ, 4-րդ գաղթը կլինի՞, թե՞ չէ, եթե էս ցեղասպանները մնան, երբ լինի մեր՝ երևանցիների առաջին գաղթը:
Հա տուն սարքի, հա թող թուրքին, մնա անկռիշ, որ իրականանա Գարեգին Միսկարյանի երազանքը: Ոչինչ որ ծանր գին ես վճարում, նրանք գոհ են, նրանք երազանք ու կռիշ ունեն: Գաղթի չեմպիոն ենք հանուն ՔՊ-ի:
Մեր երազանքներն էլ կիրականանա, հաստատ մի օր կիրականանա»: